|
REGRESAR

Այցելություն Տավուշի Դիտավան գյուղ

Անցյալ շաբաթավերջին Հայաստանում Արգենտինայի դեսպանն այցելեց Տավուշի մարզի Դիտավան գյուղը, որը գտնվում է Աղստև գետից քիչ հեռավորության վրա՝ Ադրբեջանի հետ սահմանին: Այս գյուղը նշանակալից նվիրատվություններ է ստացել արգենտինացի Էքսերճիէան ընտանիքից, ովքեր այբտեղ կառուցել են ժամանակակից դպրոց, սպորտային կենտրոն, մանկապարտեզ, ապահովել բնական գազով և ժամանակակից արևային մարտկոցներով` այսպիսով դարձնելով գյուղը էներգետիկորեն կայուն: Դիտավանը նաև ստացել է բժշկական օգնության մի քանի ծրագրեր FIDEC Հայաստանի թիմից՝  բժիշկ Դանիել Ստամբուլյանի գլխավորությամբ:

Ինչպես նույն մարզի Խաչարձան գյուղը, Դիտավանը ևս արգենտինահայ համայնքի համերաշխության վկան է: Այս գյուղը նույնպես երկու՝ ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացումներով և իրենց ժողովուրդների միջև համերաշխությամբ միմյանց շատ մոտ մշակույթների արտացոլումն է:

 

Post date: 07/11/2022