|
REGRESAR

Աշխատանքային հանդիպում հայ մանկաբույժների հետ ՄՊՎ կանխարգելման թեմայով

Մարտի 27-ին Արգենտինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ  մարդու պապիլոմա վիրուսի կանխարգելման արգենտինական առողջապահական փորձի վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին Արգենտինայի «Գարահան մանկաբուժական հիվանդանոցի» վարչական խորհրդի տնօրեն ​​​​​​, բժիշկ Կառլոս Կամբուրյանը, դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը

Քննարկմանը, որին ներկա էին Հայաստանի տարբեր հիվանդանոցների, բուժհաստատությունների, առողջապահական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ, անդրադարձ կատարվեց հանրային առողջության ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների, որտեղ առանձնահատուկ շեշտադրվեցին վիրուսային հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պատվաստման ընթացիկ խնդիրները:

Քննարկմանը հաջորդեց հարց ու պատասխանը, որի ընթացքում մասնագետները կարծիքներ փոխանակեցին առողջապահական ու դաստիարակչական մի շարք խնդիրների շուրջ

 

Post date: 28/03/2018