Ավարտվեց Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և լեզվի ֆակուլտետի լեզուների լաբորատորիայի և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի միջև համագործակցության նախագծի շրջանակներում իրականացվող կրթական չորրորդ առաքելությունը:
Նոյմբերի 25-29-ը Բրյուսովի համալսարանի երկու դասախոսներ այցելեցին Բուենոս Այրես, որտեղ տեղի համալսարանի դասախոսների հետ միասին մասնակցեցին ակադեմիական նյութերի եզրափակիչ մշակման աշխատանքներին ու հաղորդակցական սեմինարներին: Հայ դասախոսները ներկա գտնվեցին դասապրոցեսներին, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրեցին CELU քննության մեխանիզմները:
Նրանք նաև այցելեցին Բուենոս Այրեսի Վիսենտե Լոպես հայկական դպրոց` իրականացնելով կրթական ու մշակութային մի շարք միջոցառումներ:
Այս նախագիծն իրականացվում է Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության նախաձառեռնած միջազգային երկկողմ համագործակցության շրջանակներում` Հարավ- Հարավ և Եռակողմ համագործակցության ագենտինական հիմնադրամի (Fo.Ar) միջոցով:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Վիսենտե Լոպես դպրոցի ողջ կրթական համայնքին, հատկապես` պարոն Խորխե Թոսսունյանին:


