|
REGRESAR

Արազ Հաջյանի լուսանկարների ցուցահանդես. «Ինչպես ջրի երկու կաթիլ»

Այսօր Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը սիրով հյուրընկալեց արգենտինահայ անվանի լուսանկարչուհի Արազ Հաջյանին։ Հանդիպման հիմնական առիթը լուսանկարչուհու ցուցահանդեսն էր, որը կազմակերպվել է դեսպանության կողմից՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ համատեղ:

Արազ Հաջյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպմանն ուղղված ջանքերի համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա ցուցահանդեսների հնարավոր տարբերակները։

«Ինչպես ջրի երկու կաթիլ» խորագիրը կրող ցուցահանդեսը զուգահեռ տեսարանների լուսանկարների ընտրանի է՝ արված և՛ Հայաստանում, և՛ Արգենտինայում:

«Զվարթնոց» օդանավակայանի պատկերասրահում լուսանկարների ցուցահանդեսը մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հուլիսի 16-ը։ Տեղեկացնում ենք, որ այս ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին: Միջոցառման ընթացքում և՛ լուսանկարչուհին, և՛ ցուցահանդեսի համակարգողը մասնակիցներին կներկայացնեն լուսանկարների բնույթը և պատմությունը։

Հայաստանի արգենտինական ողջ համայնքը հրավիրված է ցուցահանդեսի բացման միջոցառմանը մասնակցելու:

  

Post date: 23/06/2022