2022 թվականի հուլիսի 6-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվեց արգենտինահայ լուսանկարչուհի Արազ Հաջյանի ցուցահանդեսը։ «Ինչպես ջրի երկու կաթիլ» խորագրով ցուցահանդեսը բաղկացած է զույգ լուսանկարներից, որոնք ի ցույց են դնում Արգենտինայի և Հայաստանի բնապատկերների զուգահեռ տարբերակները՝ միահյուսված լուսանկարչի տեսլականով։ Օդանավակայանը այսպիսով դարձավ խորհրդանշական վայր, խաչմերուկ այն մարդկանց համար, ովքեր այս կերպ հիշում են այն երկիրը, որտեղից եկել են իրենց նախնիները և այն երկիրը, որն այդքան մեծահոգաբար ընդունել է իրենց: Հայաստանի գլխավոր օդանավակայանի մեկնում սրահում գտնվող ցուցահանդեսը կշարունակվի ընդհանուր առմամբ մեկ ամիս, և կարող են այցելել բոլոր մեկնող կամ ժամանող ուղևորները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վայելել մեր երկու սիրելի երկրների բնապատկերները։