|
REGRESAR

Արգենտինական տանգոյի և մշակույթի համերգ Երևանում

Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը Աստոր Պիացոլայի երաժշտության, տանգոյի և արգենտինական մշակույթի բոլոր սիրահարներին տեղեկացնում է, որ մայիսի 27-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված մայիսյան շաբաթվա հիշատակին:

Համերգին կմասնակցեն արգենտինացի աշխարհահռչակ բանդոնեոնահար, Պիացոլայի գործընկեր և ընկեր Վալտեր Ռիոսը, արգենտինացի երգչուհի Մարիել Դյուպետինհեղինակավոր հայկական «Կադանս» անսամբլը, թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարմամբ:

Post date: 20/04/2022