Շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, Արգենտինայի դեսպանությունը հրավիրել էր Հայաստանում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին միասին նշելու Անկախության օրը։ Երևանյան արևոտ առավոտյան միասին երգեցինք Արգենտինայի օրհներգը և համտեսեցինք արգենտինյան էմպանադաներ և խորոված: Դեսպանի կեցավայրում մի քանի երիտասարդ արգենտինացիներ հավատարմության երդում տվեցին Ազգային դրոշին և ստացան իրենց պատվոգրերը: Միջոցառմանը ներկա էին նաև Արգենտինայի կենսաբանության հավաքականի թիմի անդամները, ովքեր Հայաստան են ժամանել Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային մասնակցելու համար, որոնց ուղեկցելու ենք ողջ շաբաթվա ընթացքում:
Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանը շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ քաղաքի տարբեր անկյուններում տեղադրված էկրաններին ցուցադրելով Արգենտինայի Դրոշը: Դեսպանությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Քաղաքապետարանին՝ դեսպանատան նկատմամբ ևս մեկ անգամ ցուցաբերած բարի կամքի և համագործակցության համար: