2020թ-ի մարտի 17-20-ը տեղի կունենա Արգենտինայի բարձրագույն կրթության միջազգային տոնավաճառը (FIESA): Այն հանդիսանում է Արգենտինայի բարձրագույն կրթության միջազգայնացման ամենակարևոր միջոցառումներից մեկը, որն այս անգամ տեղի կունենա Մար դե Պլատայի ազգային համալսարանում, որտեղ Ֆրանսիան այս տարի կլինի պատվավոր հյուր պետություն:
Միջոցառումը կներառի կոնֆերանսներ, թեմատիկ սեմինարներ, զրույցներ, փորձագետների հետ հանդիպումներ, networking-ի հնարավորություներ տարբեր համալսարանների, ինստիտուտների, հանրային գործակալությունների ու կազմակերպությունների, ռեկտորական խորհուրդների, ասոցացիաների, միջազգային բարձրագւոյն կրթության ցանցերի և բարձրագւոյն կրթությանն առնչվող կոմերցիոն նախաձեռնությունների ներկայացուցիչների համար:
Տոնավաճառի կազմակերպման մարտավարական հինգ արժեքներն են սիներգիան, ուսումնառությունը, նորարարությունը, բազմազանությունն ու կայունությունը: Ըստ այդմ, FIESA 2020-ը արտոնյալ վայր է համալսարանական միջազգայնացման գործընթացի հրատապ միտումները նախանշելու, ինչպես նաև միջազգային ծրագրերում ակադեմիկոսների ու փորձագետների հետ կապեր հաստատելու և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ գտնելու համար:
FIESA-ի նախորդ միջոցառմանը, որը կազմակերպվել էր 2018-ին Կույոյի ազգային համալսարանի կողմից, մասնակցել են 20 երկրների 150 ինստիտուտներից ավելի քան 600 մասնակից: FIESA-ին աջակցում են Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարությունը, Կրթության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը, և որը հանդիսանում է Արգենտինայի ներհամալսարանական խորհրդի մաս:
Առավել մանրամանս տեղեկատվության համար այցելեք հետևյալ հասցեով http://www.fiesa2020.com.ar