Երևանում Արգենտինայի դեսպանատանը մեծ ուրախությամբ ընդունեցինք «Մատադոր» Մարիո Ալբերտո Կեմպեսին՝ 1978-ին ֆուտբոլի աշխարհի չեմպիոնին, որը Հայաստան էր եկել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի հրավերով:
Ի պատիվ մեր լեգենդար հայրենակցի կազմակերպված ընդունելությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը և մարկետինգային տնօրեն Վահան Ղարիբյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք ամուր բաերկամական կապեր ունեն մեր երկրի հետ:
Դեսպան Մարիանո Վերգարան ողջունեց Մարիո Կեմպեսին և կարևորեց նրա փայլուն մասնակցությունը Արգենտինայում կայացած 1978 Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որին Հոլանդիայի դեմ տարած հաղթանակից հետո Մատադորն ընտրվեց մրցաշարի լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ: Մարիո Կեմպեսը, Դիեգո Արմանդո Մարադոնայի հետ միասին, համարվում է պատմության մեջ արգենտինացի մեծագույն ֆուտոբոլիստներից մեկը: