Սեպտեմբերի 22-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան թիմն ընդունեց Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող Մարի Մանուկյանի անվան ինստիտուտի սաներին, ովքեր այս օրերին Հայաստանում են իրենց ուսումնական ճամփորդության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում դեսպան Մարիանո Վերգարան ապագա շրջանավարտների հետ խոսեց Արգենտինայի և Հայաստանի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտների մասին՝ կարևորելով Արգենտինայում հայկական սփյուռքի դերը և Հայաստանի Անկախության 30 -ամյակի այս հատուկ օրը: Դեսպանը նաև արգենտինացի երիտասարնդերին ներկայացրեց դեսպանատան աշխատանքը, որոնց նաև փոքրիկ ընդունելություն տրվեց՝ պահպանելով սանիտարական նորմերը:
«Մեկ պար, յոթ դպրոց» նախագիծն առաջինը մեկնարկած աշակերտների խումբը Երևանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատանը հանձնեց հայկական դրոշը` յոթ դպրոցների աշակերտների և նրանց պարի ուսուցիչների անուններով:


