|
REGRESAR

Արգենտինայի դեսպանությունը մասնակցեց Հաղթանակի ու խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի առթիվ, Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մասնակցեց հիշատակի միջոցառմանը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ազգային ժողովի նախագահը:

Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ դնելու ավանդական հանդիսավոր արարողությունը, որտեղ դեսպան Մարիանո Վերգարան ծաղիկներ դրեց և իր հարգանքի տուրքը մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին:

 

 

Post date: 10/05/2021