|
REGRESAR

Արգենտինայի դեսպանությունն ուղեկցում է արգենտինական պատվիրակությանը Համա-Հ.Մ.Ը.Մ.ական 11-րդ մարզախաղերում

Վերջին երկու շաբաթներին Երևանում ընթանում են Համա-Հ.Մ.Ը.Մ.ական 11-րդ մարզախաղերը, որոնք հայկական սփյուռքի սկաուտական տարբեր խմբերի կողմից կազմակերպվող և չորս տարին մեկ անցկացվող համահայկական մրցումներ են:

Հարավային Ամերիկայի տարածաշրջանը մեծամասամբ ներկայացված է արգենտինական պատվիրակությամբ. 86 անդամներից 63-ը պատկանում են Բուենոս Այրեսի, 4-ը՝ Մոնտեվիդեոյի և 19-ը՝ Կորդոբայի մասնաճյուղերին:

Մարզիկները մասնակցել են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆուտզալի, պինգ-պոնգի, լողի, աթլետիկայի, շախմատի, լողափնյա վոլեյբոլի, գոլֆի և 3x3 բասկետբոլի մրցումներին։

Մեր դեսպանությունը ներկա գտնվեց մարզախաղերի բացման արարողությանը, որը լույսով ու գույնով լցրեց մայրաքաղաքը, ինչպես նաև աջակցեց մարզիկներին հանդիպումներից մի քանիսի ժամանակ:

Շնորհավորու՜մ ենք մեր մարզիկներին տարբեր սպորտաձևերում նվաճած մեդալների համար:

               

 

Post date: 29/07/2022