Այսօր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լաուրա Ֆրակասսան Բրյուսովի անվան պետական համալսարանի արգենտինական կենտրոնում հանդիպում ունեցավ համալսարանի իսպաներեն լեզվի ֆակուլտետի ուսանողների հետ, որի ընթացքում հետաքրքրաշարժ փաստեր ներկայացրեց Արգենտինայի մշակույթի, պատմության և տուրիստական վայրերի մասին։
Ֆրակասսան ներկայացրեց Արգենտինայի շրջանները և անդրադարձավ երկրի ամենաակնառու և այցելության համար խորհրդանշական վայրերին Պատագոնիայում, Կույոյում, Կորդոբայում, Լիտորալում, Արգենտինայի հյուսիսում և Դաշնային մայրաքաղաքում:
Բացի այդ, գործերի ժամանակավոր հավատարմատարը անդրադարձավ Մալվինյան կղզիների շուրջ պատմական իրադարձություններին, դրա վերաբերյալ Արգենտինայի Հանրապետության դիրքորուշմանը՝ Արգենտինայի աշխարհագրական, իրավական, պատմական և քաղաքական փաստարկները Մալվինյան կղզիների, Հարավային Ջորջիայի, Հարավային Սանդվիչյան կղզիների և շրջակա ծովային տարածքների ինքնիշխանության հաստատման մասին:
Շնորհակալություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանին դեսպանատան հետ մշտական համագործակցության և իրենց օրակարգում մեր երկրին վերաբերող տարբեր թեմաների շուրջ խոսելու հնարավորություն ընձեռելու համար: