Բուենոս Այրես, երկուշաբթի, հուլիսի 29, 2019թ.
Արգենտինայի նախաձեռնությամբ 2021 թվականը ՄԱԿ-ը հռչակել է
«Երեխայի աշխատանքի վերացման միջազգային տարի»:
Հուլիսի 25-ին Միավորված Ազգերի Գլխավոր Ասամբլեան միաձայն որոշեց 2021 թվականը հռչակել որպես «Երեխայի աշխատանքի վերացման միջազգային տարի»:
Այս նախաձեռնությունը ներկայացվել և խրախուսվել է Արգենտինայի կողմից ՄԱԿ-ում Մշտական առաքելության միջոցով,Աշխատանքի միջազգային կազմակերպության օժանդակությամբ և արժանացել է 5 մայրցամաքների 77 երկրների աջակցությանը: Այս նախաձեռնությունն արտացոլում է նաև մեր երկրի պարտավորությունը ստեղծել արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչը հանդիսանում է 2030 օրակարգի առաջնահերթ նպատակ, ինչին հնարավոր չի լինի հասնել, քանի դեռ գոյություն ունեն շահագործման տարբեր ձևեր, ներառյալ երեխաների աշխատանքը:
Այս նպատակին հասնելու համար մեր երկրի կողմից արված նախաձեռնությունը հրավիրում է միջազգային համայնքին, Միավորված Ազգերի համակարգի այլ կազմակերպություններին, միջազգային և տեղական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, անհատներին և այլ համապատասխան անձանց իրականացնել գործունեություն, որը կիրազեկի երեխայի աշխատանքի վերացման կարևորության մասին և կներկայացնի այդ երևույթի դեմ պայքարելու լավագույն փորձը:
Արգենտինան եղել է 2017 թվականի Երեխայի աշխատանքի վերացման 4-րդ Համաշխարհային Համաժողովի անցկացման կենտրոնը, ինչի արդյունքում ստորագրվել է Բուենոս Այրեսի հռչակագիրը` փաստաթուղթ, համաձայն որի ստորագրող երկրները պարտավորվել են միջազգային մակարդակում իրականացնել խնդրի կարևորությունը բարձրաձայնող գործողություններ: