Արգենտինայի Հանրապետության Տրես դե Ֆեբրերոյի համալսարանի Ներգաղթի թանգարանն (UNTREF) իրականացնում է փաստաթղթերի, լուսանկարների, տարբեր առարկաների ու վկայությունների հավաքագրման քաղաքականություն, որոնք ներկայացնում են անցյալում ու նաև մեր օրերում շարունակվող միգրացիոն գործընթացներն Արգենտինայում: Սրա նպատակն է ձևավորել այնպիսի հավաքածուներ, որոնք ոչ միայն կծառայեն որպես ցուցահանդեսի նմուշներ, այլ նաև կօգտագործվեն մասնագիտական հետազոտությունների համար: Ներգաղթյալների և նրանց ժառանգների մասին վկայությունները տարեցտարի ներառվում են թանգարանի հավաքածուում, որպեսզի լայնորեն արտացոլեն ազգային տարբեր պատկանելություններն ու մշակույթները մեր երկրում:
Այս տարի ապրիլի 24-ի՝ «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրվա» կապակցությամբ, ի հիշատակ հայ ժողովրդի վերապրած ցեղասպանության, Ներգաղթի թանգարանը նախաձեռնել է հայկական ծագումով արգենտինացիների հետ հարցազրույցների շարք, որոնք նախընտրել են բնակություն հաստատել Հայաստանում: Ծրագրի նպատակն է հարցազրույցների միջոցով վեր հանել այդ մարդկանց փորձը՝ որպես Արգենտինա ներգաղթած հայերի ժառանգներ, և ծանոթանալ նրանց ներկայիս իրավիճակին՝ իբրև մայր հայրենիքում ապրող արգենտինահայերի: Այս վկայությունները կավելացվեն «Արևելյան Միջերկրականից մինչև Պլատա» ցուցահանդեսին և «Աշխարհի բոլոր մարդկանց համար» մշտական ցուցադրությանը։
Հայաստանում արգենտինական համայնքի այն անդամները, ովքեր նույնպես հայկական ծագում ունեն և կցանկանան մասնակցել հարցազրույցի ծրագրին և պատմել իրենց վկայությունը, կարող են կապ հաստատել մեզ հետ գրելով cultural_earme@mrecic.gov.ar էլ. փոստին:

