|
REGRESAR

Արգենտինան՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման համաշխարհային ֆորումին

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման IV համաշխարհային ֆորումը` «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով։

Ամենամյա այս  ֆորումի շրջանակներում Երևան էին ժամանել մեր հայրենակիցները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ներկայիս նախագահ, դեսպան Ֆեդերիկո Վիլեգաս Բելտրանը, Զանգվածային վայրագությունների դեմ գլոբալ գործողությունների նախաձեռնության ղեկավար Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին և ՄԱԿ-ի ճշմարտության, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին:

Ֆորումին, որին մասնակցում էին նաև Հայաստանի բարձրագույն իշխանությունները և այլ միջազգային հեղինակություններ Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտի տարբեր գլոբալ կազմակերպություններից, քննարկվեցին «Նոր տեխնոլոգիաների չարարկումը և ցեղասպանության վտանգը», «Սոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. կանխարգելիչ միջոցառումներ»,  «Նոր տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» թեմաները:

Բացի ցեղասպանության հանցագործության դեմ համաշխարհային ֆորումին մասնակցելուց, Արգենտինայի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ ունեցան Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ՝ ի լրումն ինստիտուցիոնալ տարբր այլ այցելությունների, որոնց աջակցեց և ներկա գտնվեց նաև մեր Դեսպանությունը:

Post date: 14/12/2022