Արգենտինայի Մարդու իրավունքների քարտուղարությունը հրապարակել է «Covid-19 համաճարակի ժամանակ Արգենտինայի կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները» թեմայով զեկույց, որն ամփոփում է hամաճարակի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար Արգենտինայի կառավարության կողմից ձեռնարկված հիմնական գործողությունները` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների առաջարկություններին համապատասխան:
Չնայած Covid-19-ի պատճառած առողջական, տնտեսական և սոցիալական լուրջ իրավիճակին՝ Արգենտինայի կառավարության կողմից դրա ազդեցությունը մեղմելու քաղաքականությունը համպատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից արված դիտարկումներին:
Փաստաթուղթն ընդգրկում է Ազգային գործադիր իշխանության կողմից իրականացվող առավել կարևոր միջոցառումները` կապված մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային կամ միջազգային մարմինների ցուցումների հետ, և չի հանդիսանում պարզապես պետական միջոցառումների ժողովածու: Լինելով թվային հրատարակություն՝ այն պարբերաբար թարմացվելու է նոր հայտարարություններով և իրականացվող պետական գործողություններով:
Ամբողջական զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3hoSudz