|
REGRESAR

Արգենտինացի խորհրդարանականները հանդիպեցին ՀՀ Նախագահի հետ

Արգենտինացի խորհրդարանականների Հայաստան կատարած առաջին այցի շրջանակում Սենատի բարեկամության խմբի անդամներն ու պատգամավորները  մայիսի 30-ին հանդիպեցին ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին ոչ միայն երկկողմ լիարժեք օրակարգի հարցեր, այլև մտահոգությամբ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային վերջին իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանում Արգենտինայի ընդգծված ներկայությանը ամենաբազմակողմ ոլորտներում։