2019թ-ի հոկտեմբերի 29-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱՏԷՄԻԳ) Տնօրենների խորհուրդը դեսպան Ռաֆայել Մ. Գրոսսիին ընտրեց կազմակերպության Գլխավոր քարտուղար 2020-2024թթ.-ի համար, որի նշանակումը կընդունվի Գլխավոր համաժողովի կողմից:
Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է դեսպան Գրոսսի ընտրությունն այդ պաշտոնում և շնորհակալություն է հայտնում միջազգային հանրությանը երկրի համար այս կարևոր թեկնածության աջակցության համար:
Դեսպան Գրոսսին կարիերային դիվանագետ է, որը զենքի չտարածման ու ապառազամականացաման ոլորտում ավելի քան 35 տարվա պրոֆեսիոնալ փորձ ունի, և որը ներկայումս ԱՏէՄԻԳ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչն է: Նախկինում եղել է կազմակերպությանը կից աշխատակազմի ղեկավար:
ԱՏԷՄԻԳ-ում արգենտինացու ընտրության փաստը ճանաչում է տալիս Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի շրջաններին որպես միջուկային զենքից ազատ գոտիներ` ուղղված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Արգենտինան` որպես միջազգային մակարդակում միջուկային ասպարեզի կարևոր դերակատար, ունի սեփական միջուկային ծրագիրը` միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման երկարամյա փորձով և միջազգային ֆորումներում ակտիվ դիվանագիտությամբ: