Այսօր՝ մայիսի 29-ին, Երևանում հյուրընկալեցինք արգենտինացի օրենսդիրներին՝ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին։ Սա Բարեկամության խմբի օրենսդիրների առաջին այցն է Հայաստանի անկախ հանրապետության 31 տարիների ընթացքում։ Պատվիրակության կազմում էին Սենատում Հայաստան-Արեգնտինա բարկեմաության խմբի նախագահ, սենատոր Գիլյերմո Անդրադան, սենատոր Կառլոս Ալբերտո Լինարեսը, պատգամավորներ Խուան Մարտինը, Էստելա Մերի Նեդերը և Անահի Կոստան:
Պատվիրակության հագեցած օրակարգը ներառում է բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Նախագահ Վահագն Խաչատրյանի, ԱԳ նախարար Արարատ Միրոզյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի, Արգենտինայի և Ուրուգվայի հետ խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, ինչպես նաև այցելություններ տեղական մի շարք ինստիտուտներ ու հաստատություններ: