|
REGRESAR

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳԻՐ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Ծրագրին կարող են մասնակցել հայ երիտասարդներ, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին`

  • ՀՀ քաղաքացիներ, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում և ունեն ՀՀ քաղաքացու վավերական անձնագիր
  • դիմում ներկայացնելու պահին նրանց տարիքը 18-30 (ներառյալ) է
  • չեն ճամփորդում իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների ուղեկցությամբ
  • նախկինում չեն մասնակցել Արձակուրդի և աշխատանքի սույն ծրագրին
  • չունեն դատվածություն
  • ունեն իրենց ծախսերը հոգալու համար անհրաժեշտ միջոցներ` այցելության սկզբնական ժամանակահատվածում իրենց ապրուստը հոգալու համար
  • ունեն մեկնման և հետադարձի տոմս կամ նման տոմս գնելու համար անհրաժեշտ միջոցներ
  • ունեն ամբողջական բժշկական ապահովագրություն իրենց այցելության ժամանակահատվածի համար
  • վճարել են մուտքի արտոնագրի համար նախատեսված վճարը (150 ԱՄՆ դոլար)

Արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասնակիցները կարող են Արգենտինայում մնալ 12 ամիս (ժամկետը երկարաձգման ենթակա չէ) և իրավունք կունենան աշխատել իրենց այցելության 12 ամիսներից 6 ամսվա ընթացքում: Այցելության ընթացքում մասնակիցները կարող են նաև մասնակցել առավելագույնը 6 ամիս տևողությամբ դասընթացների:

 

 

Updated date: 29/03/2023