|
REGRESAR

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳԻՐ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳԻՐ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

 

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել հայ երիտասարդներ, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներին`

 

 

                     ՀՀ քաղաքացիներ, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում և ունեն ՀՀ քաղաքացու

               վավերական անձնագիր

                     հայտ ներկայացնելու պահին նրանց տարիքը 18-30 (ներառյալ) է

                     չեն ճամփորդում իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների ուղեկցությամբ

                     նախկինում չեն մասնակցել Արձակուրդի և աշխատանքի սույն ծրագրին

                     չունեն դատվածություն

                     ունեն իրենց ծախսերը հոգալու համար անհրաժեշտ միջոցներ` այցելության սկզբնական

              ժամանակահատվածում իրենց ապրուստը հոգալու համար

                     ունեն մեկնման և հետադարձի տոմս

                     ունեն բժշկական ապահովագրություն իրենց այցելության ամբողջ ժամանակահատվածի

               համար

                     վճարել են մուտքի արտոնագրի համար նախատեսված վճարը

 

Արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասնակիցները կարող են Արգենտինայում մնալ 12 ամիս (ժամկետը երկարաձգման ենթակա չէ) և իրավունք կունենան աշխատելու այցելության 12 ամիսներից 6 ամսվա ընթացքում: Այցելության ընթացքում մասնակիցները կարող են նաև մասնակցել առավելագույնը 6 ամիս տևողությամբ դասընթացների:

 

 

Updated date: 20/05/2024