|
REGRESAR

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Վիսենտե Լոպեզ դպրոցների սաների այցելությունը դեսպանատուն

Այսօր՝ օգոստոսի 7-ին, դեսպանատանը հյուրընկալեցինք Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Վիսենտե Լոպեզ դպրոցների սաներին, ովքեր իրենց ուսումնական ճամփորդության շրջանակներում այս օրերին գտնվում են Հայաստանում:

Հանդիպման ընթացքում դեսպան Մարիանո Վերգարան ապագա շրջանավարտների հետ խոսեց Արգենտինայի և Հայաստանի միջև հարաբերություններից՝ կարևորելով հայկական սփյուռքի նշանակալի դերը մեր երկրում:

Բացի այդ, արգենտինացի աշակերտներին ներկայացվեց դեսպանատան գործունեությունը ինչպես մշակութային, այնպես էլ հյուպատոսական, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ոլորտում:

Post date: 07/08/2023