|
REGRESAR

Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը հարգանքի տուրք մատուցեց Գեներալ Մանուել Բելգրանոյի հիշատակին

Հունիսի 20-ին Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը հարգանքի տուրք մատուցեց Գեներալ Մանուել Բելգրանոյի հիշատակին՝ նրա մահվան 200-ամյակի ու Դրոշի օրվա առթիվ։

Չիլինգիրեանը նշեց. «Բելգրանոն մեր երկրի անկախության պայքարի պատմության կենտրոնական կերպարներից է, որը հսկայական ժառանգություն է թողել ոչ միայն որպես դրոշի հիմնադիր, այլ նաև որպես տնտեսագետ, լրագրող, փաստաբան, քաղաքական գործիչ ու դիվանագետ։

Բելգրանոյին նվիրված այս տարում Երևանի «Արգենտինայի Հանրապետության» հրապարակում նրան հարգանքի տուրք մատուցելու համար ընտրել ենք նրա հիշարժան խոսքերից մեկը. «Կյանքը ոչինչ է, երբ կորցնում ես ազատությունը»։

 

  

Post date: 03/07/2020