|
REGRESAR

Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրյանն ընդունեց հայ-արգենտինական պալատի փոխնախագահին և «Condor Technologies» ընկերության գործադիր տնօրենին

Հոկտեմբերի 8-ին դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրյանն ընդունեց հայ-արգենտինական պալատի փոխնախագահ, «Edelflex S.A.» ընկերության գործադիր տնօրեն և Արգենտինայի հայկական ինստիտուտների ( IARA) ղեկավար կազմի անդամ Միգել Հարությունյանին և «Condor Technologies» ընկերության գործադիր տնօրեն CESSI (Արգենիտնայի Սոֆթուեր և տեղեկատական ծառայությունների ձեռնարկությունների պալատ) ղեկավար կազմի անդամ Ալբերտո Պատրոնին, որոնք Հայաստան են ժամանել մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT):

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապրանքների ու ծառայությունների արտահանման խթանման շուրջ:

Post date: 15/10/2019