Պահանջներ
- Նվազագույն տարիք՝ 16 տարեկան
- Վավերական անձը հաստատող փաստաթուղթ՝ DNI Արգենտինայի քաղաքացիների համար, անձնագիր՝ օտարերկրյա քաղաքացիների համար
- Visa, MasterCard կամ American Express բանկային քարտերի առկայություն
Վճարման ենթակա տուրքեր
500 պեսո + 30 ԱՄՆ դոլար
Առաջինը վճարվում է առցանց, մյուսը (30 ԱՄՆ դոլար)՝ Հայաստանում:
Ընթացակարգ
1°| Հետևել սույն հղմանը Registro Nacional de Reincidencia և երկրների ցանկից ընտրել <<Armenia>>-ն: Այնուհետև ընտրել <<Elegir y continuar>>, ուշադրությամբ ծանոթանալ նշված տեղեկությանը և շարունակել: Լրացնել պահանջվող դաշտերը:
<<Generar solicitud>> դաշտին հասնելուց հետո սեղմել <<Descargar Solicitud>> և պահպանել փաստաթուղթը: Այնուհետև շարունակել և սեղմել <<Terminar>>՝ ավարտելու համար և 500 պեսո վճարումը առցանց կատարելու համար: Վճարումը կատարելուց հետո խնդրում ենք չմոռանալ ներբեռնել վճարման հավաստագիրը (հնարավոր է, որ համակարգը այն բացի այլ պատուհանով):
ԿԱՐԵՎՈՐ Անհրաժեշտ է պահպանել երկու .pdf փաստաթուղթն էլ՝ <<Solicitud>> և <<Comprobante de pago>>, որոնք նաև պետք է ստանաք հայտը ներկայացնելիս Ձեր կողմից նշված էլ. փոստին:
2°| Գործընթացը կատարելու համար դեսպանատանը ձեռք բերել պայմանավորվածություն՝ գրելով consularearme@mrecic.gov.ar էլ. փոստին և կցելով <<Solicitud>> և <<Comprobante de pago>> փաստաթղթերը, նշելով նաև դեսպանատուն ներկայանալու համար նախընտրելի օրերը/ժամերը:
3°| Սպասել պատասխան նամակի: Հյուպատոսական հանդիպումները տրվում են երկուշաբթիից ուրբաթ 09:30-13:30-ին, բացառությամբ՝ տոն և ոչ աշխատանքային օրերի:
- Վավերական անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ դեսպանատուն նախապես հաստատված օրը
- Անչափահաս դիմորդները պետք է ներկայանան մեկ կամ երկու ծնողի ուղեկցությամբ՝ ներկայացնելով նաև ծննդյան վկայական և ծնողների անձը հաստատող փաստաթղթերը
- Վճարել 30 ԱՄՆ դոլար հյուպատոսական տուրքը: Հյուպատոսական տուրքը պետք է վճարել նույն օրը ArCa, MasterCard, VISA կամ MIR քարտով Pos-տերմինալի միջոցով կամ Հյուպատոսական բաժնի բանկային հաշվին մուտքագրելով:
Դատվածության բացակայության մասին տեղեկանքը սովորաբար հասանելի է լինում գործընթացն ավարտելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Խնդրում ենք հաշվի առնել՝ եթե Ձեզ անհրաժեշտ է ապոստիլով հաստատված Դատվածության բացակայության մասին տեղեկանք, ապա Դատվածության բացակայության մասին տեղեկանքը ստանալուց հետո այն պետք է էլեկտրոնային ապոստիլով հաստատեք՝ հետևելով սույն հղմամբ ներկայացված քայլերին https://cancilleria.gob.ar/es/servicios/servicios/apostilla-legalizacion-documento-publico-electronico-tad