Դատվածության բացակայության մասին տեղեկանք ստանալու հայտը հեռահար եղանակով ներկայացնելը թույլ է տալիս հայտը ներկայացնել և տեղեկանքը ստանալ առանց տնից դուրս գալու:
- Նվազագույն տարիք՝ 16 տարեկան
- Վավերական անձը հաստատող փաստաթուղթ՝ DNI Արգենտինայի քաղաքացիների համար, անձնագիր՝ օտարերկրյա քաղաքացիների համար
- Ունենալ Clave Fiscal AFIP Nivel 2/ կամ Red Banelco-ի դեբետային քարտ՝ տրված Արգենտինայում հայտը ներկայացնողի անունով (չի կարելի օգտագործել երրորդ անձանց բանկային քարտ)
Ընթացակարգ
1°| Հետևել սույն հղմանը https://www.argentina.gob.ar/justicia/reincidencia և ընտրել <<Sacá el certificado de antecedentes penales>>
2° | Կատարել էջում նշված քայլերը
Վճարման չափը կախված է ընտրված գործընթացի տեսակից:
Վճարումը կատարելուց հետո կստանաք էլ. նամակ, որում կտեղեկացվի՝ երբ հասանելի կլինի տեղեկանքն ու ինչ անվտանգության կոդով կարող եք ներբեռնել այն:
Տեղեկանքը ներբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://www.argentina.gob.ar/justicia/reincidencia և ընտրել <<descargá tu certificado>>:
Խնդրում ենք հաշվի առնել՝ եթե Ձեզ անհրաժեշտ է ապոստիլով հաստատված Դատվածության բացակայության մասին տեղեկանք, ապա Դատվածության բացակայության մասին տեղեկանքը ստանալուց հետո այն պետք է էլեկտրոնային ապոստիլով հաստատեք՝ հետևելով սույն հղմամբ ներկայացված քայլերին https://cancilleria.gob.ar/es/servicios/servicios/apostilla-legalizacion-documento-publico-electronico-tad