Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր, որը սահմանվել է 1950թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից` 1948թ. նույն այս կառույցի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի արժեքները տարածելու նպատակով:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլոր ազգերի իրավունքների պաշտպանությունն ու խթանումը դարձան հիմնական ուղերձներ: Աշխարհում այսօր էլ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը ազատության, արդարության ու խաղաղության հիմնաքար է:
Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանությունը պետական քաղաքականություն է: Ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, համերաշխությունը, բազմամշակույթը, կրոնական ազատությունը, սեռերի հավասարությունը, որոնք այսօր մեր իրականության անբաժան մասն են, ամրապնդված և պաշտպանված են պետության ներքին գործունեությամբ ու այլ երկրների հետ միջազգային համագործակցությամբ:
Արգենտինան աշխարհում մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշներ ունեցող երկրներից է: Ազգային Սահմանադրության 75-րդ հոդվածի 22-րդ կետով մարդու իրավունքներին տրվում է միջազգային ամենակարևոր մեխանիզմները, որոնք գերակայում են ներքին օրնենքերի նկատմամբ:
Բացի այդ, դեկտեմբերի 10-ը համընկնում է Արգենտինայի Հանրապետության ժողովրդավարական ամենաերկար շրջանի հետ, երբ 1983թ. այս օրը Ռաուլ Ալֆոնսինն ստանձնեց նախագահի խաշտոնը: Այսօր` 36 տարի անց, ինչպես պատմական այդ օրը, նախագահությունն ստանձնում է Ալբերտո Ֆերնանդեսը: