Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, դեսպանատանը հյուրընկալեցինք Բուենոս Այրեսի Մխիթարյան դպրոցի սաներին, ովքեր իրենց ուսումնական ճամփորդության շրջանակներում այս օրերին Հայաստանում են։ Հանդիպման ընթացքում աշակրտները զրուցել են Փոխդեսպան և Հյուպատոս Խուան Բ. Սկարտասկինի դել Ռիոյի հետ Արգենտինայի և Հայաստանի հարաբերությունների մասին։ Նրանց ներկայացվեց նաև դեսպանության կողմից մշակութային, հյուպատոսական, տնտեսական և առևտրային հարցերի հետ կապված աշխատանքները։


