|
REGRESAR

Դեսպանությունը հյուրընկալեց Բուենոս Այրեսի Մարի Մանուկյան քոլեջի սաներին

Այսօր առավոտյան Հայաստանում Արգենտինայի Դեսպանությունը հյուրընկալեց Բուենոս Այրես քաղաքի Մարի Մանուկյան քոլեջի 5-րդ դասարանի սաներին, ովքեր այս օրերին Հայաստանում իրականացնում են իրենց ուսումնական ճամփորդությունը:

Խումբը բաղկացած է 17 սաներից, որոնց ճնշող մեծամասնությունը հայերի ժառանգներ են: Նրանց ուղեկցում էին ՀԲԸՄ-ի փոխնախագահ  Խուան Բալյանը, տնօրենների խորհրդի անդամ Խուան Կարլոս Մուրադյանը, ինչպես նաև Հարավային Ամերիկայում ՀԲԸՄ նախկին նախագահ Ռուբեն Կեդիկյանը: 

Հանդիպման ընթացքում դեսպան Մարիանո Վերգարան ապագա շրջանավարտների հետ խոսեց Արգենտինայի և Հայաստանի միջև բազմակողմ հարաբերությունների մասին՝ կարևորելով Արգենտինայում հայկական սփյուռքի դերը:

Բացի այդ, արգենտինացի աշակերտներին ներկայացվեց դեսպանատան գործունեությունը ինչպես մշակութային, այնպես էլ հյուպատոսական, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ոլորտներում:

Post date: 22/09/2022