|
REGRESAR

Դեսպան Մարիանո Վերգարայի հանդիպումը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ

Օգոստոսի 12-ին դեսպան Մարիանո Վերգարան հանդիպեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Դեսպանը շնորհավորեց Երևանի քաղաքապետին քաղաքային տարբեր ոլոտներում գրանցած ձեռքբերումների համար, նաև շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին` հուլիսի 9-ին՝ Արգենտինայի Անկախության օրվա առթիվ, Արգենտինայի դրոշը քաղաքի բոլոր էկրաններին տեղադրելու համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Վերգարան ներկայացրեց Երևանում Հայաստան-Արգենտինա առաջին առևտրային պալատ ստեղծելու իր նախաձեռնության մասին: Քաղաքապետ Մարուքյանն էլ, իր հերթին, արժևորեց այդ նախագիծն ու խոսեց Երևան քաղաքի զարգացման հեռանկարների մասին` կարևորելով երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Զրուցակիցները կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` ընդգծելով Արգենտինայի հայ համայնքի նշանակալից դերը: Դեսպան Վերգարան հույս հայտնեց, որ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն Երևանում Դեսպանության կողմից կազմակերպվող մշակութային և կոմերցիոն միջոցառումների շրջանակներում, ինչպիսիք են` լուսանկարչության ցուցահանդեսները, ինչպես նաև արգենտինական տանգոյի ու գինու փառատոնները:

 

 

Post date: 12/08/2021