|
REGRESAR

Դեսպան Մարիանո Վերգարայի հանդիպումը Շիրակի մարզպետի հետ

Օգոստոսի 25-ին դեսպան Մարիանո Վերգարան հանդիպեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ` Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք Գյումրիում գտնվող մարզպետարանում:

Զրուցակիցները կարևորեցին Արգենտինայի և Հայաստանի միջև պատմական բարեկամությունն ու բազմակողմ համագործակցությունը՝ այս համատեքստում ընդգծելով Արգենտինայի հայկական սփյուռքի նշանակալից ներդրումը:

Մարզպետ Հարությունյանը ներկայացրեց մարզի տնտեսական և զբոսաշրջային ​​ներուժը` շեշտելով ավանդական գյուղատնտեսության փորձը, տեքստիլ արդյունաբերության և տարածաշրջանի հաղորդակցական կապերի ակտիվացումը, ինչպես նաև զբոսաշրջության մեծ ներուժը, հատկապես Գյումրի քաղաքում, որը Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոններց է:

Դեսպան Վերգարան մարզպետին ներկայացրեց տարբեր ոլորտներում դեսպանության կողմից իրականացվող նախագծերը, և, մասնավորապես անդրադառնալով առևտրային և տնտեսական ոլորտին, ներկայացրեց Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատ ստեղծելու դեսպանատան նախագիծը, որը կդառնա երկու երկրների գործարար շրջանակներին կապող, տեղեկատվություն շրջանառող, հնարավորություններ բացահայտող և բիզնես նախագծեր ստեղծող կառույց:

Դեսպան Վերգարան ընդգծեց, որ նոր պալատը կարող է համագործակցության կամուրջ դառնալ Շիրակի մարզի ընկերությունների ներկայացուցիչների և ձեռնարկատերերի համար, որոնք կկարողանան գործարար գաղափարներ առաջարկել և պալատի միջոցով շփումներ հաստատել իրենց արգենտինացի գործընկերների հետ՝ այն ի շահ երկու ժողովուրդների ծառայող օգտակար և արդյունավետ գործիքի վերածելու համար:

Post date: 26/08/2021