Փետրվարի 23-ին դեսպան Մարիանո Վերգարան արգենտինացի գրող և լրագրող Մագդա Թախտաճյանի հետ այցելեց Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի ռեկտոր Ցոլակ Ակոպյանի, իսպաներեն լեզվի դասախոսների և ուսանողների հետ:
Համալսարանի «Արգենինական կենտրոնում» գրողը ներկայացրեց հայերեն թարգմանված իր «Ռոջավա» վեպը և զրուցեց համալսարանի ուսանողների հետ գրքի հիմնական թեմաների շուրջ, որոնք շոշափում են քաղաքական և սոցիալական ամենատարբեր հարցեր, այդ թվում՝ գենդերային հավասարության, հասարակության մեջ կանանց դերի և էթնիկ խմբերի և կրոնների նկատմամբ հարգանքի թեմաները:
Մագդա Թախտաճյանը ներկայացրեց նաև իր այլ գրքերը, որոնցից են «Nomeolvides, Armenuhi», «Հայ տատկիս պատմությունը», որը պատմում է հենց հեղինակի ընտանիքի պատմությունը. հայկական խոհանոցը, հայ կնոջ մտածելակերպը և հայ կանանց պայքարը, ասպեկտներ, որոնք բնութագրում են նրա ստեղծագործությունների հերոսներին: