Հունիսի 1-ին դեսպան Գոնզալո Ոււրիոլաբեիտիային ընդունեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինական հարաբերություններն առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ շեշտադրելով մասնավոր ու պետական սեկտորների փոխգործակցությունը, ինչպես նաև անդրադարձան արգենտինացի փորձագետների Հայաստան սպասվող հաջորդ այցելությանը, որի նպատակն է աջակցել տեղական գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի բարեփոխմանը և փորձարարական դաշտերի գործունեության միջոցով հայ գյուղատնտեսների արտադրողականության բարձրացմանը:
Բացի այդ, կողմերն ընդգծեցին երկու երկրների միջև առավել շատ նախագծեր իրականացնելու կարևորությունը, որոնց մեջ իրենց մասնակցությունը կունենան նաև արգենտինահայերը, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարելու և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ծրագրերը զարգացնելու մեջ:

