|
REGRESAR

Դեսպան Ուրրիոլաբեիտիայի հրաժեշտի հանդիպումը ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ

Օգոստոսի 13-ին  ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց  ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Իր երախտագիտությունը հայտնելով ընդունելության և գնահատանքի համար` Արգենտինայի դեսպանը շեշտեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը`  ինչին մեծապես նպաստում է Արգենտինայում հայկական սփյուռքի նվիրվածությունն ու աշխատանքը:

 Դեսպան Ուրրիոլաբեիտիան ներկայացրել է իր կատարած աշխատանքը և երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևորագույն դրվագները:

Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել առևտրային, տեխնոլոգիական և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

Արտգործնախարարն իր կողմից փաստել է հարաբերությունների գերազանց կարգավիճակը և տարբեր ոլորտներում համագործակցության դրական զարգացման միտումը` այս տարիների ընթացքում համատեղ իրականացված տարբեր նախագծերի միջոցով, և շնորհակալություն է հայտնել դեսպան Ուրրիոլաբեիտիային արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար:

Post date: 13/08/2019