|
REGRESAR

Դեսպան Ուրրիոլաբեիտիայի հրաժեշտի հանդիպումը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ

Օգոստոսի 14-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպում ունեցավ  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Արայիկ Հարությունյանի հետ։

Կողմերը խոսեցին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կողմից իրականացված տարբեր կրթական և մշակութային ծրագրերից` ներառյալ «Արգենտինայի հանրապետություն» դպրոցի, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ իրականացված ծրագրերից:

Դեսպանը և նախարարը անդրադարձան նաև երկու երկրների միջև հարաբերություններին, որոնք ունենք ամուր քաղաքական, տնտեսական և պատմական կապեր, ինչպես նաև նշեցին Արգենտինայի հայ համայնքի կարևորությունը։

Դեսպան Ուրրիոլաբեիտիան կարևորեց ներառական կրթության նշանակությունն ու դերը, ինչպես նաև նշեց Հայաստանի և Արգենտինայի միջև կնքված Արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը, որը կարող է երկկողմ հարաբերություններում Արգենտինայի սփյուռքի ներգրավմանը նպաստող հետաքրքրաշարժ միջոց դառնալ:

 

Post date: 14/08/2019