|
REGRESAR

Դեսպան Ուրրոլաբեիտիայի հրաժեշտի հանդիպումը նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Հուլիսի 19-ին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Դեսպան Ուրրիոլաբեիտիան համառոտ ներկայացրեց այս տարիներին իրականացված բոլոր նախագծերն ու ծրագրերը, որոնք ներառել են ամենատարբեր ոլորտներ, այդ թվում` քաղաքական ու տնտեսական, ինչպես նաև մշակութային, կրթական ու գյուղատնտեսական:

Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց տեղի հանրային ու մասնավոր տարբեր կառույցների հետ համագործակցության վերաբերյալ, որոնք նպաստել են երկկողմ օրակարգի ընդլայմանը` նոր ազդակ հաղորդելով երկու ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Դեսպանը նաև անդրադարձավ Արգենտիայի հայկական սփյուռքի` որպես երկու երկրների միջև կենտրոնական դերակատարի կարևոր նշանակությանը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձավ երկկողմ գերազանց հարաբերություններին և այս տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացված համատեղ նախագծերի միջոցով ակտիվ համագործակցության դրական զարգացմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին իր աշխատանքի և երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստելու համար:

 

 

Post date: 19/07/2019