Սույն թվականի հունիսի 11-ին դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը հանդիպում ունեցավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը։
Կարևորվեց Արգենտինայի «Գարրահան մանկական հիվանդանոցի» և Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնների համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ուռուցքաբանական և այլ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումը, առանձին դեպքերի վարումը, կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների խթանումը (օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղ, ՄՊՎ)։
Նաև ուսումնասիրվեցին փորձառու բժշկակների և դեղագործների միջև փորձի փոխանակման և էլեկտրոնային տվյալների կառավարման հնարավորությունները, ինչպես նաև առողջապահության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժը: