Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը միանում է բարեգործական դրամահավաք-վազարշավի, որը նախաձեռնել է ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որի նպատակն է բարելավել մանկական նյարդավիրաբուժական ծառայությունները Հայաստանում:
«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը վազելու է բարեգործական ուլտրա-մարաթոն Հայաստանի ամբողջ տարածքով՝ օրական 50 կմ, ընդհանուր առմամբ 1000 կմ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական նյարդավիրաբուժության վիրահատարանի կառուցման ու անհրաժեշտ սարքավորումներով վերազինման նպատակով։
ՆՊԱՏԱԿԸ.
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Հայաստանում միակ մանկական հիվանդանոցն է, որն իրականացնում է ուղեղի բարդ վիրահատություններ, ինչպիսիք են ուռուցքները, բնածին արատները և գլխի վնասվածքները՝ տարեկան կատարելով շուրջ 700 խորհրդատվություն և 300 վիրահատություն։
1980թ. հիմնադրումից ի վեր, հիվանդանոցի բժշկական սարքավորումները և նյարդավիրաբուժական գործիքները չէին արդիականացվել: Հայաստանի առողջապահության նախարարությունը վերջերս նոր սարքավորումներ է տրամադրել հանրապետական նշանակության այս մանկական հիվանդանոցին։ Հիվանդանոցն այժմ կարիք ունի նոր առանձնացված մանկական նյարդավիրաբուժուժական վիրահատարանի, որտեղ և կտեղադրվեն անհրաժեշտ բոլոր նոր սարքավորումները։
Այս բարեգործական ուլտրամարաթոնի արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն բարձրակարգ մանկական նյարդավիրաբուժական վիրահատարանի կառուցմանն ու այն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելուն։ Այն կօգնի զգալիորեն բարելավել Հայաստանում մանկական նյարդավիրաբուժական ծառայությունների որակը և արդյունավետությունը։
1-ին նպատակ. Մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի կառուցումն ու վերազինումը - $93,000
2-րդ նպատակ. Էլեկտրակորտիկոգրաֆիայի (ECoG) նոր համակարգի գնում - $25,000
3-րդ նպատակ. Մանկաբուժական նեյրո էնդոսկոպի գնում - $15,000
4-րդ նպատակ. Բարձր ճշգրտության ինֆուզիոն պոմպերի գնում - $7,000
5. Հարակից ծախսեր - $ 14,000
Կատարե՛ք նվիրատվություն՝ փրկելով բազմաթիվ երեխաների կյանքեր Հայաստանում. https://www.himnadram.org/hy/moving-forward-childrens-health-in-armenia?fbclid=IwAR2tcdHQ5kDZtttUiQ2pT5fAEndZcb85uLM5To-qm_xovvnRc_SiLhEdDOQ