|
REGRESAR

Երևանի Արգենտինայի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ազգային դրոշի երդման արարողություն

Այսօր՝ 2024թ. հունիսի 20-ին, Երևանի Արգենտինայի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ազգային դրոշի երդման արարողություն` նվիրված գեներալ Մանուել Բելգրանոյի հիշատակի օրվան։

Նախ, դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը ծաղկեպսակ խոնարհեց գեներալ Մանուել Բելգրանոյի հուշարձանին, այնուհետև մի քանի խոսք ուղղեց ներկաներին և ընթերցեց ազգային դրոշի երդման տեքստը։

Հայաստանում բնակվող չորս արգենտինացի երեխաներ, մասնակցելով հանդիսավոր արարողությանը, ստացան իրենց պատվոգրերը, նաև թղթապանակ ազգային խորհրդանիշների նկարագրությամբ և Սահմանադրության պատճեն։

Շնորհավոր դրոշի օր: Կեցցե Արգենտինան:

 

Post date: 21/06/2024