Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ` Արգենտինայի Հանրապետության մեր սիրելի հրապարակը լուսավորվել է: Տեղադրվել են նոր լապտերներ, որոնք ընդգծում են մեր հերոսի` արգենտինական անկախության ամենանշանավոր կերպարներից մեկի` Գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին: Երեկոներն այստեղ հիմա ավելի գեղեցիկ ու հաճելի են:
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին արգենտինական այս փոքրիկ անկյունը բարեկարգելուն աջակցելու համար, որը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների իրական խորհրդանիշ է դարձել:


