Դեկտեմբերի 7-ին գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոն այցելեց Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան:
Այցի ընթացքում հանդիպեց համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, այցելեց Արգենտինագիտության կենտրոն, և առաջարկեց անցկացնել կոնֆերանս թարգմանչական ֆակուլտետի և իսպաներենի ամբիոնի ուսանողների հետ:
Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` Հայաստանի և Արգենտինայի կրթական համակարգը, ուսանողների հետաքրքրությունը նոր լեզուներ սովորելու նկատմամբ, իսպաներենի պահանջարկը որպես օտար լեզու, գրական ստեղծագործությունների թարգմանության ու տարածման կարևորությունը:
Ռեկտորը նշեց, որ ներկայումս 500 ուսանող սովորում է իսպաներեն՝ որպես օտար լեզու։ Արժևորվել է դեսպանատան ջանքերով բացված արգենտինական կենտրոնի աշխատանքը: Կարծիքներ են փոխանակվել կրթական ու մշակութային ոլորտում համագործակցությունը խթանելու վերաբերյալ։
Այս շրջանակներում մեր դեսպանության կողմից խրախուսվող մշակութային ոլորտում տարբեր ծրագրեր են տարածվել, ինչպիսիք են` “Programa Sur” թարգմանությունների աջակցման ծրագիրը (PROSUR), Իսպաներեն լեզվի և օգտագործման վկայականը (CELU), Հեռավար կրթութական ծրագիրը (SEADE) և այլն:
Գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է` Արգենտինայի և նրա մշակույթը հանրաճանաչ դարձնելու կարևորությունը և կրթության մեծ դերը որպես երկու ժողովուրդների միավորման միջոց, որոնք լինելով միմյանցից շատ հեռու, մշակութային և սոցիալական տեսանկյունից շատ մոտ են:
Վերանայվեին երկկողմ հարաբերությունների հիմնական հանգրվանները, ինչպես նաև մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղիները՝ ընդգծելով Մալվինասի հարցը և նրա դերը Արգենտինայի համար: