Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ամրագրում է մարդու իրավունքների ու բազմազանության նկատմամբ իր հանձնառությունը` վերահաստատելով բոլոր մարդկանց իրավունքների հավասարությունը և խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը:
Մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են հանուն ԼԳԲՏԻ մարդկանց արժանապատիվ ու ազատ ապրելու հիմնարար իրավունքների:
Այս առիթով, ի նշան վերոնշյալ օրվա` Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը բարձրացնում է ծիածան դրոշը: