|
REGRESAR

Կայացավ Արգենտինայի և Հայաստանի միջև տեխնիկական համագործակցության ծրագրի ցուցանակի բացման արարողությունը

Ապրիլի 21-ին կայացավ Արգենտինայի և Հայաստանի միջև տեխնիկական համագործակցության շրջանակներում գործող «Փորձացուցադրական դաշտի ստեղծման ինստիտուցիոնալ ամրապնդման» ծրագրի ցուցանակի բացումը: Ծրագիրը մշակվել է Հրվ. Ամերիկայի ՀԲԸՄ-ի, Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի  (INTA), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, արգենտինական «Տիեռաս դե Արմենիա» ընկերության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության համատեղ ջանքերով:

Միջոցառմանը մասնակցում էին դեսպան Մարիանո Վերգարան, ՀԲԸՄ Արգենտինայի ներկայացուցիչները՝ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի նախագահ Անտոնիո Սարաֆյանի գլխավորությամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և «Տիեռաս դե Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ։

Դեսպան Մարիանո Վերգարան ընդգծեց համատեղ համագործակցության արժեքը և շնորհակալություն հայտնեց ծրագրում ներգրավված կառույցներին՝ մատնանշելով տեխնիկական նմանատիպ համագործակցությունների կարևորությունը, որը շարունակական ընթացքի մեջ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։

Ագրարային համալսարանի մասնագետներն իրենց հերթին ցուցադրեցին կատարված կառուցվածքային տեղադրումները և ՀԲԸՄ ներկայացուցիչներին ներկայացրեցին համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը:

 

 

Post date: 21/04/2023