Դեկտեմբերի 9-ին դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը Արգենտինայի Ռոսարիոյի համալսարանի դասախոսներ Դելֆինա և Ֆլորենսիա Դեմիրջյաններին ուղեկցեց ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, որտեղ վերջիններս դասախոսություն ունեցան կանանց իրավունքների պաշտպանության ու այս թեմային առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Ներածական մասին հաջորդեց «Ֆեմինա. Կանայք և ուժը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որտեղ տարբեր ոլորտի ներկայացուցիչ կանայք ներկայացնում են ուժի ընկալման արդի իրավիճակի, սեռերի հավասարության, կանանց իրավունքների պաշտպանության ու այլ հարցերի շուրջ իրենց հայացքները: Ցուցադրությանը հաջորդեց ոլորտի արդի խնդիրների շուրջ մտքերի ու մեկնաբանությունների փոխանակում:
Իր ողջույնի խոսքում Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը համառոտ ներկայացրեց այս ոլորտում արգենտինական քաղաքականության հիմնական ասպեկտները, վիճակագրություններն ու օրենքները` ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: Նա նաև նշեց, որ Ալբերտո Ֆերնանդեսի իշխանության գալուց հետո
Արգենտինայում առաջին անգամ կստեղծվի Կանանց հարցերով նախարարություն:

