Նոյեմբերի 28-ին Սան Մարտին պալատում տեղի ունեցավ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Արգենտինայի ԱԳՆ Գենդերային և բազմազանության հարցերով բաժինը:
Միջոցառմանը ներկա էին ԱԳՆ աշխատակազմի ղեկավար, դեսպան. Լուսիանա Տիտուսը, Մշակութային բաժնի ղեկավար Պաուլա Վասկեսը և Գենդերային և բազմազանության հարցերով բաժնի ղեկավար, նախարար Սիլվինա Մոնտենեգրո, զրույց-քննարկում ծավալեցին են միջոցառման հյուր-բանախոսներ, ակտիվիստներ Լալա Պասկինելիի և Քրիստինա Լոբայզա Էստադայի հետ:
Բացի այդ, Որմնանկարների սրահում կայացավ MQNFT ֆեմինիստական շարժման "Hermana Solta la Panza" լուսանկարների ցուցադրությունը, որի նպատակն էր տեսանելի դարձնել մարմնական բազմազանությունը, որը, որպես կանոն, թաքցվում է՝ այդպիսով վեր հանելով ամենատարբեր տեսակի մարմինների ուժը՝ որպես դրականի և արժեքավորի խորհրդանիշ:


