|
REGRESAR

Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ

2022 թվականի հունվարի 17-ին լրանում է Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Երկկողմ արդյունավետ հարաբերությունների առաջին երեք տասնամյակներից հետո մեր երկրները դեպի ապագան են նայում բարեկամության և համագործակցության ընդհանուր հորիզոնից, որը նշանավորվում է մեր երկրում հայ համայնքի զգալի ներկայությամբ: Երկկողմ հարաբերություններում աչքի ընկնող այլ գործոններից է Հայաստանում արգենտինական կարևոր ներդրումները, մեր կառավարությունների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում մշտական ​​և սերտ համագործակցությունը, խորհրդարանական ակտիվ դիվանագիտությունը և հարուստ մշակութային, տնտեսական և առևտրային փոխանակումները:

Մեր երկրում բնակվող հայ համայնքը, որն իր տեղը գտավ աշխարհում անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձություններից հետո, ունի և կունենա ակնառու դեր հայ-արգենտինական հարաբերություններում՝ դառնալով մեր երկկողմ կապերի խորացման և զարգացման կամուրջ։ «Արմենիդադն» այսօր նույնպես արգենտինացի լինելու մի մասն է, ինչպես բոլոր այն ազգերի դեպքում, որոնք օգնեցին կերտել մեր երիտասարդ Հայրենիքը:

Տարիների ընթացքում Արգենտինան դարձել է Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացնող հինգերորդ երկիրը։ Միևնույն ժամանակ, առևտրատնտեսական համագործակցությունն արտացոլում է աճի և ընդլայնման կարևոր ներուժ, որը հանդիսանում է երկկողմ հարաբերությունների գալիք տասնամյակների մարտահրավերը։

Մենք պետք է ձգտենք էլ ավելի ամրապնդել ներկայիս հիանալի հարաբերությունները և դրանք հասցնել քաղաքական երկխոսության և բարեկամական հարաբերությունների զարգացման՝ երկկողմ համագործակցությունը համալրելով նոր գործնական և փոխշահավետ ծրագրերով։

Այսօր միասին նշում ենք Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պատրաստակամ ենք էլ ավելի զարգացնել և խորացնել հայ-արգենտինական ավանդական համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության։

 

Post date: 17/01/2022