Embassy in Armenia

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նորընտիր նախագահ Խավիեր Միլեյին

Post date: 13/12/2023

Նախագահի երդմնակալության արարողության համար կատարված այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նորընտիր նախագահ Խավիեր Միլեյին։

Հանդիպումը կայացել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության նստավայրում՝ Սան Մարտին պալատում:

Հայաստանի Հանրապետության ղեկավարի հետ հանդիպումը եղավ Արգենտինայի ապագա նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ։