Դեկտեմբերի 26-ին Արգենտինայի դեսպանատան Մշակութային կենտրոնում կայացավ Հայաստանում արգենտինական աուդիովիզուալ առաջարկների խթանման թեմայով կոմերցիոն միջոցառում:
Սերիլաների, ֆիլմերի, հեռուստանովելների ու մուլտֆիլմերի հավանական գնորդներին ներկայացվեցին նշված ժանրերի արտադրանքների համառոտ հոլովակները:
Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը նշեց, որ արգենտինական աուդիովզիուալ ընկերությունների որդեգած մարտավարությունն ընդգրկում է բարձր որակի առաջարկներ ու ինդիվիդուալ ծառայություններ` հարմարեցված օտարերկրյա արտադրողների ու դիստրիբյուտորների պահանջներին` ընդգծելով, որ Արգենտինան 2015-ին եղել է մշակութային ծառայությունների արտահանման ցուցանիշով 13-րդ, իսկ ներկրման ցուցանիշով` 11-րդ երկիրը:
Միջոցառման վերջում ներկաները զրուցեցին կոմերցիոն պայմանների և այս ոլորտում համագործակցության այլ հնարավորությունների շուրջ: