Սեպտեմբերի 8-ին Երևանում ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը տեղի գործարարներին ներկայացրեց Հայաստանում Արգենտինայի առևտրի պալատի ստեղծման ծրագիրը: Միջոցառմանը ներկա էր դեսպանատան թիմը՝ Դիեգո Լոպեսի և Մարինե Բլեյանի հետ միասին:
Ներկայացման ընթացքում ընդգծվեցին Պալատի ստեղծման հիմնական նպատակները, ինչպիսիք են առևտրային նոր ձեռնարկությունների խթանումը, գործարարության համար նպաստավոր միջավայրի կառուցումը, առևտրային նոր հոսքերի զարգացման խթանումը, առևտրային ոլորտում տեղեկատվության, տվյալների և արտաքին առևտրի խթանման գործիքակազմի ապահովումը, ինչպես նաև ապագա գործընկերների ձեռնարկությունների ինստիտուցիոնալ աջակցությունը՝ ի թիվս այլ առավելությունների:
Ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան և կարծիքների փոխանակում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց տեսակետներն ու նպաստել պալատի գործունեության ապագա գործիքակազմի մշակմանը:


